Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կրծկալները կանանց անդառնալի վնաս են հասցնում

Կրծկալները կանանց անդառնալի վնաս են հասցնում

Գոտիները, ներքնազգեստը, գլխարկները, պայուսակները զգեստապահարանի այս բոլոր պարագաները կարող են ֆիզիկական ցավ պատճառել: Ամենաշատը վտանգավոր են վատ նստած կրծկալները: Դրանց պատճառով 10 կնոջից 6-ը տառապում է մեջքի, վզի և գլխի ցավից։ Այս մասին ասվում է Օստեոպատների բրիտանական ասոցիացիայի զեկույցում: 

 

10 կանանցից 4-ը բախվում է վզի, մեջքի կամ ուսերի ցավի հետ, երբ ծանր պայուսակ է կրում: Ամուր ձգած գոտիները թմրացման զգացողություն են առաջացնում ազդրի վերին հատվածում, ինչը կարող է մեծացնել զգայունությունը ջերմային ազդեցությունների նկատմամբ: 

 

Քելսթոն Չորլին փաստում է, որ մարդիկ հաճախ են իրենց առողջությունը զոհաբերում նորաձևությանը: Bravissimo ընկերության ներկայացուցիչը խորհուրդ է տալիս կանանց ամեն օր ստուգել կրծկալի չափը, քանի որ սխալ ընտրության դեպքում ամբողջ ծանրությունն ընկնում է ուսերի վրա: 

 

Շատ կիպ գլխարկները կարող են գլխացավ առաջացնել գլխի անոթների ճնշման հետևանքով: 

 

Իսկ ահա դրամապանակը գրպանում պահող տղամարդկանց մոտ կարող են ցավեր առաջանալ մեջքի շրջանում։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ